«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» Մարտինեսին վճարելու է տարեկան 12 միլիոն եվրո: Պայմանագրով նախատեսված են նաև մի շարք բոնուսներ, որոնց մանրամասները նշված չէ: Այդ մասին հայտնում է Transfermarkt-ի վերլուծաբան Նիկոլո Սկիրան Twitter-ում։
«Առաջիկա շաբաթվա ընթացքում ակումբները կհամաձայնվեն տրանսֆերի շուրջ: «Ինտերի» հետ Մարտինեսի պայմանագրում նշվում է 111 միլիոն եվրո փոխհատուցման գումար, բայց նրանք կարող են ընդունել 90 միլիոն եվրոյի առաջարկը՝ ստանալով նաև կատալոնական ակումբի ևս մեկ խաղացողի: «Բարսելոնայի» առաջարկը ՝60 միլիոն եվրո գումարած Արտուրո Վիդալը և Նելսոն Սեմեդուն, իտալական ակումբը մերժել է», — ավելացրել է Սկիրան:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Ինտերն» արդեն գտել է այն ֆուտբոլիստին, ով փոխարինելու է Մարտինեսին: Ըստ L’Equipe-ի, միլանացիները մինչև 2023 թվականը պայմանագիր են առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ:
«Ինտերի» դիտակետում է նաև «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը։ Այդ մասին հայտնում է Goal-ը։