«Մարսելը» հետաքրքրված է ձեռք բերել «Ռենի» հարձակվող Մբայ Նյանգով: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Չիրան:
Ըստ աղբյուրի, 25-ամյա հարձակվողի տեղափոխությունով անձամբ հետաքրքրված է «Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի համար Ռենը պահանջում է 15 միլիոն եվրո, իսկ «Մարսելը» Նյանգին առաջարկում է 5 տարվա պայմանագիր: