Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Կարոտել եմ այս խաղը: Լավ է, որ մրցաշրջանը վերսկսվում է:
Տղաները պատրաստ են մրցաշրջանի վերսկսմանը: Իհարկե, չեմպիոնական տիտղոսը մոտ է, բայց դեռ մեր ձեռքերում չէ:
Կռիվ ենք տալու յուրաքանչյուր միավորի համար»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը ՝ «Սիթիին» գերազանցելով 25 միավորով: