«Լիոնում» վարձավճարով հանդես եկող Կառլ Տոկո-Էկամբին վերջնականապես տեղափոխվեց ֆրանսիական ակումբ, տեղեկացնում է Goal-ը:
«Վիլյառեալի» ֆուտբոլիստի արժեքը կազմել է 11,5 միլիոն եվրո: 4 միլիոն էլ կվճարվի հետագայում ՝ բոնուսների տեսքով:
«Լիոնը» Տոկո-Էկամբիի մեջ տեսնում է վնասվածք ստացած Մեմֆիս Դեպային փոխարինող, ով խաչաձև կապանները կտրելու պատճառով վեց ամիս կմնա խաղից դուրս։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Էկամբին դարձել է 2 գոլի հեղինակ: