Գերմանական ֆուտբոլային միությունն իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի պատժի հետ։
Հանգստյան օրերին դորտմունդցիները հանդիպել էին «Պադերբորնին»։ Մրցակցի դարպասը գրավելուց հետո Սանչոն հանդեց մարզաշապիկը, որի տակ գտնվող շապիկին գրված էր․ «Արդարություն Ջորջի համար»։ Այդ կերպ անգլիացին իր աջակցությունն էր հայտնել ամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որը մահացել էր ոստիկանական գործողությունների արդյունքում։ Ոչ սպորտային պահվածքի համար մրցավարը կիսապաշտպանին պատժեց դեղին քարտով։
Հաղորդվում է, որ Սանչոն չի պատժվել Ֆլոյդի մասին գրության համար։ Միության ներկայացուցիչները պնդում են, որ խաղի ընթացքում մրցավարը հնարավորություն չի ունեցել կարդալու՝ ինչ է գրված շապիկին, ու դեղին քարտ ցույց է տվել բացառապես մարզաշապիկը հանելու պատճառով։