Չինական «Շանհայ Շենուայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին հնարավոր է վերադառնա Ա Սերիա, հաղորդում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Ջենոան»:
Նշվում է, որ իտալական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել իտալացի հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբլիստը անցած տարի էր տեղափոխվել Չինաստանի առաջնություն:
Հավելենք, որ «Շանհայ Շենուայում» նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: