«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Նեյմարը բացառիկ ֆուտբոլիստ է։ Նա շատ բան է տվել «Բարսելոնային», բայց արդեն արել է իր ընտրությունն ու իր առջև նոր նպատակներ է դրել»,- Ալբայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 222 մլն եվրո՝ որպես հրաժարագին։