«Բրեշիայի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա» ՝ էական փոխհատուցման և երկու ֆուտբոլիստների դիմաց, բայց իտալական ակումբը մերժել է առաջարկը: Այս մասին հայտարարել է «Բրեշիայի» նախագահ Մասիմո Սելինոն:
«Բարսելոնան» առաջարկել է 65 միլիոն եվրո և երկու շատ հետաքրքիր խաղացողների՝ յուրաքանչյուրը 7,5 միլիոն եվրո տրասֆերային արժեքով, որոնցից մեկը պաշտպան է», — ասում է Սելինոն Il Corriere dello Sport-ին տված հարցազրույցում՝ առանց բացահայտելու բանակցությունների այլ մանրամասներ:
Ավելի ուշ, ըստ Mundo Deportivo-ի, «Բարսելոնան» հերքել է «Տոնալիի» շուրջ բանակցությունների փաստը՝ բացատրելով այդ լուրերը որպես խաղացողի արժեքը բարձրացնելու փորձ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բրեշիայի» 19-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին համաձայնեցրել է «Ինտերի» հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։