Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Բավարիայի» վերջին մի քանի հանդիպումները մկանների վնասվածքի պատճառով: