Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը կարող է վերադառնալ Անգլիա: Այս մասին հայտնում է Football.london-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 29-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործակալն արդեն տեղեկացրել է «Ատլետիկոյի» ղեկավարությանը, որ բանակցություններ է վարում «Տոտենհեմի» հետ:
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 խաղ: