Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հաղորդում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Տոտենհեմը» փոխարինող է փնտրում Յան Վերտոնգենին, որը ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Հաղորդվում է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն փորձառու պաշտպան է փնտրում, ու Սավիչը առաջնահերթ տարբերակ է։ «Ատլետիկոն» 15 մլն եվրոյից պակաս գումարով պատրաստ չէ բաժանվել ֆուտբոլիստից։
Սավիչը «Ատլետիկո» էր տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2015-ի ամռանը։ Խաղացողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվական։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում 19 խաղ է անցկացրել, դարձել 1 գոլի հեղինակ ու արժանացել 5 դեղին քարտի։