Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը ORF Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանել է բլից հարցերի։ Նա ընտրություն է կատարել Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի, Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև, սակայն հրաժարվել է ընտրություն կատարել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև։
-Ֆեդերե՞ր, թե՞ Նադալ
— Ռաֆա՛։
— Բո՞րգ, թե՞ Մաքենրոյ։
— Ես Բորգի կողմից եմ։
— Լե՞նդլ, թե՞ Էդբերգ։
— Ընտրում եմ Լենդլին։
— Կիրիո՞ս, թե՞ Ցիցիպաս։
— Ստե՛ֆ։
— Ռոնա՞լդու, թե՞ Մեսսի
— Ռոնադու՝ իմ ընտրությունը։
— Նախորդ մարզիչներից — Բրեսնի՞կ, թե՞ Մյուստեր։
— Բրեսնիկ։
— Թրա՞մփ, թե՞ Պուտին։
— (ծիծաղում է, շարժում է գլուխը) Չեմ ընտրելու, կարելի՞ է։