Իսպանական «Սելտայում» վարձավճարով հանդես եկող Ֆյոդոր Սմոլովը, կարող է հայտնվել «Գալաթասարայում», տեղեկացնում է Millayet-ը:
Հաղորդվում է, որ թուրքական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել ռուս հարձակվողի համար:
Նշվում է, որ իսպանական ակումբը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Սմոլովի հետ:
Հարձակվողին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բեշիքթաշը» և «Ֆեներբախչեն»:
Հիշեցնենք, որ Սմոլովի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լոկոմոտիվին»: