Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն թվել է այն 5 խաղացողների անունները, որոնց ելույթներին հատուկ ուշադրություն է դարձնում։
«Մեսսին, իհարկե, համար առաջինն է։ Նա տաղանդ է։ Մեզնից 20-30 տարի կպահանջվի նման մի բան տեսնելու համար։ Ինձ նաև դուր են գալիս Սալահը, Ազարը, Նեյմարը, սիրում եմ նրա խաղին հետևել, ու, իհարկե, Մբապեն։ Շատերն են ինձ ու Մբապեին համեմատում։ Մենք նմանություններ ունենք, բայց ինձ երբեք դուր չեն եկել համեմատությունները, հատկապես տարբեր սերունդների խաղացողների միջև, որովհետև իրավիճակները տարբեր են»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Ռոնալդոյի ցանկում տեղ չի գտել «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուն։