Անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է մնալ «Ռոմայում» հաջորդ մրցաշրջանում:
Ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս հռոմեական թիմում, նրա տրանսֆերը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: «Ռոման» ցանկանում է ձեռք բերել պաշտպանի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից», բայց, հավանաբար, կողմերը չեն կարողանա համաձայնեցնել գործարքի պայմանները:
Այս կապակցությամբ հնարավոր է, որ «գայլերը» կրկին վարձակալեն Սմոլինգին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե հռոմեացիները չկարողանան համաձայնության գալ ՄՅՈւ-ի հետ` ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ, ապա Սմոլինգի ծառայությունները առաջարկվելու են «Ինտերին» և «Յուվենտուսին»։ Հավանական գործարքը կարող է արժենալ 18 միլիոն եվրո: