«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է շարունակել կարիերան ՊՍԺ-ում: Այդ մասին հայտնում է Le10Sport-ը:
27-ամյա ֆրանսիացու հիմնական հավակնորդը համարվում է «Ռեալը»: Նախկինում հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը Պոգբայի դիմաց մանկունյանցիներին կառաջարկի չորս խաղացող: Տեղեկություն կար նաև, որ «Յուվենտուսը» ևս բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ խաղացողի տրանսֆերի վերաբերյալ:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Պոլը չի բացառում ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը: Միևնույն ժամանակ, «Ռեալը» շարունակում է մնալ առաջնային ակումբը կարիերան շարունակելու համար:
2019/20 մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում: «Յունայթեդի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիս՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: