Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» — «Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է: Այդ մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնկան կայքը։
18:30-ի փոխարեն այն կմեկնարկի 19:30-ին: Հավելենք, որ «Ուրարտու» մարզադաշտում կայանալիքը հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվելու է առանց հանդիսականների:
«Ուրարտուն» այս խաղից առաջ իր ակտիվում ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Գանձասար-Կապանը» 18 միավորով 9-րդն է։
Հիշեցնենք, որ 18-րդ տուրով ավարտվել է ԲԽ-ի ընթացիկ առաջնության առաջին շրջանը։ Երկրորդ շրջանում մրցաշարային աղյուսակում առաջին 6 տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը չեմպիոնության համար, իսկ 7-9-րդ տեղ զբաղեցրած թիմերը առաջնության երկրորդ շրջանում կխաղան միմյանց հետ։