«Յուվենտուսի» և «Չելսիի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ժորժինյոն կարող են փոխանակվել ակումբներով, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Առաջարկի հեղինակը թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին է, ով ցանկանում է իր թիմում տեսնել Ժորժինյոին:
Առայժմ պարզ չէ ՝ արդյո՞ք լոնդոնյան ակումբը կընդունի այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ Բերնարդեսկին անցած ամռանն էր տեղափոխվել «Յուվենտուս»: Նրա դիմաց վճարվել էր 40 միլիոն եվրո:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 24 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: