«Յուվենտուսը» միացել է Ալբանիայի հավաքականի և «Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլայի տրանսֆերի համար մրցավազքին: Ըստ La Repubblica-ի՝ թուրինցիները պատրաստ են վճարել 30 միլիոն եվրո 20-ամյա ֆուտբոլիստի համար:
Կումբուլային ձեռք բերելու համար «Յուվենտուսը» ստիպված կլինի դիմակայել լուրջ մրցակցությանը: Միայն Ա Սերիայում «Նապոլին», «Լացիոն» և «Ֆիորենտինան» հավակնում են Մարաշին: Հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Էվերթոնի», «Չելսիի», ՊՍԺ-ի, «Լիոնի», ՌԲ Լայպցիգի և «Այնտրախտի» կողմից ալբանացու նկատմամբ հետաքրքրության մասին:
2019/20 մրցաշրջանն առաջին լիարժեք մրցաշրջանն էր Կումբուլայի համար «Վերոնայի» առաջին թիմում: Մարաշը Ա Սերիայում անցկացրել է 18 հանդիպում և խփել 1 գոլ: Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: