«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Շանհայ Շենհուայի» հետ Օդիոն Իգալոյի վարձակալության ժամկետը երկարաձգելու շուրջ, հաղորդում է Mirror-ը։
Իգալոյի գործող վարձակալության ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նոր համաձայնագրով նա կմնա ՄՅՈՒ-ում մինչև հունվար։
Այսպիսով, 30-ամյա ֆուտբոլիստը ևս վեց ամիս կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Մանկունյանցիները» հավելյալ գումար կվճարեն չինական ակումբին։
Իգալոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։