Անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն մոտ է «Ֆեներբախչե» տեղափոխվելուն, հաղորդում է Takvim-ը:
Թուրքական ակումբը մտադիր է 1 տարով վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին:
«Վեստ Հեմը» ցանկանում է, որ «Ֆեներբախչեն» հետագայում գնի Յարմոլենկոյի ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականի հարձակվողը ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի հեղինակ: