«Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մտադրություն չունի։
Daily Star-ի փոխանցմամբ՝ ՄՅՈՒ-ն մի քանի առաջարկներ է արել երիտասարդ ֆուտբոլիստի համար, սակայն նա բոլորը մերժել է։
Հաղորդվում է, որ Կամավիգան անձամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեննը» մտադիր չէ Կամավիգային վաճառել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։