«Ռեալը» սկսել է մարզումները ամբողջական կազմով Լա լիգայի վերսկսմանը ընդառաջ։ Այս մասին տեղեկանում ենք «բլանկոսների» Twitter-յան էջից։
Զինեդին Զիդանի թիմը առաջին անգամ է մարզվում ամբողջական կազմով մարտի 12-ից հետո։ Ճիշտ է՝ ընդհանուր խմբով մարզումներն ավելի վաղ էին սկսվել, բայց ամբողջական կազմով մարզման պարագայում սա առաջին դեպքն է մարտից հետո։
💪⚽💯 Zidane is now working with the whole group!
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) June 1, 2020
📍 #RMCity | #HalaMadrid pic.twitter.com/fbL7R7HpGF
27 տուրից հետո «Ռեալը» 2 միավորով է հետ մնում «Բարսելոնայից» և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։
Առաջնությունը մադրիդյան ակումբը կվերսկսի հունիսի 14-ին «Էյբարի» դեմ տնային խաղով։