Արգենտինացի դարպասապահ Նոուել Գուզմանը պատմել է մեքսիկական «Տիգրես» ակումբի հետ իր պայմանագրում անսովոր ետի մասին: Այդ կետի համաձայն՝ դարպասապահը կկարողանա լքել թիմը, եթե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա իր նախկին ակումբ՝ «Նյուելս Օլդ Բոյս»:
«Երբ ես առաջարկեցի այս կետը, նրանք պատասխանեցին համաձայնությամբ: Ես կարող եմ վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյս», եթե Մեսսին վերադառնա », — ասել է Գուզմանը TyC Sports-ին տված հարցազրույցում:
Գարնանը «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել էր, որ կցանկանար գլխավորել «Նյուելս Օլդ Բոյսը» և մարզել Մեսսիին: