«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է 5 փոփոխություն կատարելու հնարավորության մասին: Այս որոշումը ժամանակավոր է. նպատակը՝ հնարավոր վնասվածքներից հնարավորինս խուսափելն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ թիմերը տևական ժամանակ չեն մարզվել:
«Ինձ դուր չի գալիս ֆուտբոլն առանց երկրպագուների, բայց սա վերադառնալու միակ միջոցն էր:
Ինչ վերաբերում է 5 փոփոխություն կատարելուն, ապա պետք է ասեմ, որ դա հիմար միտք է: Սա կաղավաղի ֆուտբոլը. մենք կսկսենք բասկետբոլ խաղալ: Սա նույնն է, որ Գրան Պրիի կեսից մեքենայիդ շարժիչը փոխես:
Բացի դրանից, ինչ-որ հանճար ասում է, որ այս որոշումը կկանխի՞ վնասվածքները»,-ասել է Գասպերինին football-italia-ին: