La Nazione-ի հաղորդմամբ, «Ֆիորենտինան» ցանկանում է Ա սերիա վերադարձնել «Հերտայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին:
Մանուշակներն «Սամպդորիայի» հետ արդեն պայմանավորվել են Լինետիի տրանսֆերի շուրջ և հույս ունեն լեհ ընդհանուր գործակալի միջոցով համաձայնեցնել նաև Պյոնտեկի տրանսֆերը:
24-ամյա հարձակվողը հունվարին «Միլանից» 27 մլն եվրոյի դիմաց մեկնեց Բեռլին: Բունդեսլիգայի 8 խաղում դարձել էր 1 գոլի հեղինակ, սակայն վերջին 2 տուրում 2 գոլ է խփել՝ շտկելով վիճակագրությունը, բայց հաղորդվում է, որ հարձակվողը փոշմանել է ընտրության հարցում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, «Ֆիորենտինան» պատրաստ է նաև 2 տարով վարձակալել լեհ հարձակվողին: