ԱՄՆ-ի Բաց առաջնության կազմակերպիչները տարբեր սցենարներ են դիտարկում՝ մրցաշարը կորոնավիրուսի համավարակի պայմաններում անցկացնելու համար: AP-ը մի շարք քայլեր է հրապարակել, որոնք կարող են կիրառվել մրցաշարում.
- Մրցաշարի անցկացումն առանց հանդիսականների: Այն, ինչի մասին խոսվում էր վաղուց: USTA-ի (ԱՄՆ-ի թենիսի ֆեդերացիա) ֆինանսական տնօրեն Լյու Շերը հայտարարել է, որ US Open 2020-ի ժամանակ երկրպագուների ներկայությունը տրիբունայում շատ քիչ հավանական է:
- Մարզիկների վարակման վտանգը նվազեցնելու համար նրանցից յուրաքանչյուրին կարող է տրամադրվել չարթերային թռիչք դեպի այն քաղաքը, որտեղ անկացվելու է մրցաշարը: Ընդ որում, թենիսիստների թիմում մարդկանց քանակը կլինի խիստ սահմանափակ;
- ԱՄՆ մեկնելուց առաջ յուրաքանչյուր թենիսիստ կորոնավիրուսի թեստ կհանձնի
- Խաղերի ժամանակ մրցավարների թիվը կկրճատվի: Որպես բոլբոյ՝ երեխաներ չեն լինի:
- Կարող է փոխվել նաև խաղերի անցկացման ձևաչափը: Եթե թենիսիստների ասոցիացիան հայտարարի տղամարդկանց խաղարկությունը 3 սեթի ձևաչափում անցկացնելու մասին, ապա նրանց առաջարկը կդիտարկվի:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Բաց առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը: Չի բացառվում, որ մրցաշարը Նյու-Յորքից կտեղափոխվի ամերիկյան մեկ այլ քաղաք: