Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ՝ նոր պայմանագրի շուրջ:
28-ամյա գերմանացին ցանկանում է նոր պայմանագրով տարեկան 10 մլն եվրո ստանալ, մինչդեռ կատալոնական ակումբի վերջին առաջարկը կազմել է տարեկան 6,3 մլն եվրո՝ գումարած բոնուսները: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Առաջիկա շաբաթների ընթացքում բանակցությունները կշարունակվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը մոտ են պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելուն:
Տեր Շտեգենի՝ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: