Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում Դոնեցկի «Շախտյորը» հաղթեց Կիևի «Դինամոյին»:
Այսօր, մայիսի 31-ին, Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1-3 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
38-րդ րոպեին Վիտալի Բույալսկին առաջ մղեց «Դինամոյին»: Սակայն գրեթե անմիջապես «Շախտյորին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Մարլոսը: Դոնեցկյան թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ 67-րդ րոպեին, երբ Մարլոսը երկրորդ գնդակը խփեց: Մյուս գոլը Կիևում գրանցվեց 74-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկոս Անտոնիոն:
Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շախտյորը» զբաղեցնում է 1-ին տեղը ՝ 16 միավորով առաջ անցնելով «Դինամոյից», որը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
ՈւՊԼ-ի մրցաշրջանը վերսկսվեց մայիսի 30-ին, երկամսյա դադարից հետո, որը կապված էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
Ավելի վաղ Ուկրաինայի վերսկսված առաջնության 24-րդ տուրում Եղիշե Մելիքյանի «Լվովը» հյուրընկալվել էր «Վորսկլային» և ոչ-ոքի խաղացել։