Թուրինի «Յուվենտուսը» խնդրել է «Բարսելոնային» Պյանիչի գործարքում ներառել Անսու Ֆաթիին:
Իսպանիայի դադարեցված առաջնություն Ֆաթին անցկացրած 16 խաղում դարձել է 4 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆաթիի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.:
Հիշեցնենք, որ Ֆաթին ակումբի պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողն է, որը խաղացել է պաշտոնական խաղում: Ռեկորդը պատկանում է Վիսենտե Մարտինեսին:
Իսկ Պյանիչն Իտալիայի դադարեցված առաջնությունում անցկացրած 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: