Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 29-րդ տուրի՝ «Ֆորտունայի» հետ տնային խաղում (5-0) դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 30-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին գրավել է դյուսելդորֆյան ակումբի դարպասը:
Այս կերպ, Մյուլերը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կատարել է իր 18-րդ գոլային փոխանցումը:OptaFranz-ը հայտնում է, որ գերմանացին Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել՝ առաջին 29 տուրում կատարած գոլային փոխանցումների քանակով (արդյունքները հաշվի են առնվում 2004/05 մրցաշրջանից սկսած, երբ լիգան սկսել է մանրամասն վիճակագրություն իրականացնել):
Մյուլերը «Բավարիայի» սան է: Մյունխենյան ակումբի գլխավոր թիմի կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականին: Ապրիլին ֆուտբոլիստը երկարաձգել է Բունդեսլիգայի գործող չեմպիոնների հետ պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: