ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ՉԼ-ի գավաթը հաղթելու երազանքի մասին.
«Ես ՉԼ-ի գավաթը նվաճելու մեծ երազանք ունեմ: Ուզում եմ ՊՍԺ-ի կազմում լինել, երբ թիմն առաջին անգամ կնվաճի այդ տիտղոսը:
Հրաշալի կլիներ նաև նվաճել «Ոսկե գնդակը», բայց այդ միտքը չի խանգարում ինձ քնել: Չեմ կարծում, որ սահմանված ժանկետներ կան, թե երբ պետք է նվաճեմ այդ մրցանակը:
ՊՍԺ-ում և Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ինձ համար առաջնային են: Իսկ եթե այդ ելույթներն ուղեկցվեն անհատական մրցանակներով, ամեն ինչ հրաշալի կլինի»,-ասել է Մբապեն: