«Լեգիան» զվարճալի գրառում է կատարել Falcon 9 տիեզերանավի՝ NASA-ի երկու տիեզերագնացների հետ թռիչքի վերաբերյալ:
«Լեգիայի» վարկածով, տիեզերք մեկնելուց վայրկյաններ առաջ տիեզերագնացներ Դուգլաս Հյորլին ու Ռոբերտ Բենկենը հետևել են «Լեգիայի» մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպման հեռարձակմանը:
«Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ տեսք են ունեցել մեկնարկին նախորդած վերջին րոպեները»,- ասվում է ակումբի Թվիթերում կատարած գրառման մեջ:
Gdybyście zastanawiali się, jak wyglądały ostatnie chwile przed startem #Falcon9 🚀 #LPOLEG pic.twitter.com/KTMyj18G5N
— Legia Warszawa (@LegiaWarszawa) May 30, 2020
Հիշեցնենք՝ ի սկզբանե միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության տիեզերանավը նախատեսվում էր տիեզերք ուղարկել մայիսի 27-ին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այն տեղափոխվեց մայիսի 30-ին:
Իլոն Մասկի ընկերությունն այսպիսով դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ Հյորլին ու Բենկենը՝ 2011-ից ի վեր ամերիկյան տիեզերանավով Միջազգային տիեզերակայան ուղարկված առաջին տիեզերագնացները։
Falcon 9 հրթիռի թռիչքի հրամանը տրվեց Երևանի ժամանակով ժամը 23։22-ին։
Ինչ վերաբերում է «Լեգիայի»՝ Լեհաստանի առաջնության շրջանակում կայացած այդ խաղին, ապա այն ավարտվել է 1-0 հաշվով: «Լեգիան» միանձնյա գլխավորում է Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 54 միավոր: