«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները մայիսի 11-ից հետո վերսկսել են մարզումները։
AS-ը հայտնում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Նաչո Ֆերնանդեսին օգտագործում է որպես աջ պաշտպան։ Ֆրանսիացի մասնագետը վարվում է այս կերպ, քանի որ Կարվախալի փոխարինող աջ պաշտպան թիմում չկա։
Նաչոն ունիվերսալ ֆուտբոլիստ է ու կարող է խաղալ պաշտպանության թե՛ կենտրոնում, թե՛ եզրերում։
Հիշեցնենք, որ աջ եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան հունվարին վարձակալությամբ տեղափոխվել է «Բավարիա»։