Հրապարակվել են NBA-ի ակումբների տնօրենների քվեարկության արդյունքները՝ կապված 2019/20 մրցաշրջանի վերսկսման ձևաչափերի հետ: Հիշեցնենք, NBA-ի հանձնակատար Ադամ Սիլվերը մայիսի 28-ին ակումբների տնօրենների հետ քննարկել էր 2019/20 մրցաշրջանի հնարավոր վերսկսման վերաբերյալ:
ESPN-ի փոխանցմամբ՝ ակումբների 30 ներկայացուցիչներից 16-ը աջակցում են մրցաշրջանի վերսկսումը փլեյ-օֆֆ փուլից՝ ըստ կանոնավոր մրցաշրջանի դադարեցման պահին թիմերի զբաղեցրած դիրքերի:
Քննարկվել են նաև մրցաշրջանի հնարավոր վերսկսման ևս երեք տարբերակ: Մեկ քվեարկություն տրվեց կանոնավոր առաջնությունը վերաձևակերպելու տարբերակին, 8 ձայն ստացավ վերսկսման տարբերակով, որում ընդգրկված կլինեն 30 թիմեր, որոնք կպայքարեն փլեյ-օֆֆին մասնակցելու իրավունքի համար, իսկ խմբային փուլով ձևաչափի համար տրվեց 5 ձայն։
NBA-ի մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 12-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն քաղաքներում, որտեղ մեղմացվել է ինքնամեկուսացման ռեժիմը, հնարավոր կլինի սահմանափակումներով մարզումներ անցկացնել: