Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուն ուժեղացրեց «Ռեալին», իսկ «Ռեալը» ուժեղացրեց Ռոնալդուին։
Յուրաքանչյուր թիմ կցանկանար նրան ունենալ կազմում, քանի որ նա երաշխավորում է բազմաթիվ գոլեր։ Սա ամենակարևորն է»,-Ֆիգուի խոսքն է մեջբերում AS-ը՝ հղում կատարելով Club del Depostista-ին։
Ռոնալդուն հանդես է եկել «Ռեալի» կազմում 2009-2018 թվականների ընթացքում։ Մադրիդյան թիմի հետ նա 15 տիտղոս է նվաճել, որոնցից 4-ը՝ Չեմպիոնների լիգա։