Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկել է լավագույն վեցնյակի պայքարը: Քիչ անց խաղադաշտ դուրս կգան առաջին և վեցերորդ տեղերում գտնվող թիմերը՝ «Արարատ-Արմենիան» ու «Շիրակը»:
Կարելի է ասել, որ «Շիրակը», չեմպիոնական բովում մնալու համար, պետք է հաղթի: «Շիրակի» պարտության դեպքում միավորների տարբերությունը կհասնի 11-ի ու մնացած 9 տուրում շատ դժվար կլինի «Արարատ-Արմենիայից» հետ բերել այդքան միավոր. տեսականում հնարավոր է, գործնականում՝ չափազանց դժվար:
Այս առաջնությունում թիմերը հանդիպել են 2 անգամ: 2 խաղում էլ գրանցվել է նույն՝ 1:0 հաշիվը: Գյումրիում Մորի Կոնեի խփած գնդակն էր հաղթական, իսկ երևանյան խաղում 71-րդ րոպեին Նարսինգը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր թիմի կողմը:
Առաջարկում ենք ծանոթանալ թիմերի մեկնարկային կազմերին.
«Արարատ-Արմենիա». 33. Աբակումով, 93. Ալեքս, 79. Վակուլենկո, 3. Մենեզես, 22. Դանիելյան, 63. Կոջո, 8. Մալաքյան, 10. Համբարձումյան, 27. Նարսինգ, 17. Սանոգո, 24. Օտուբանջո
«Շիրակ». 45. Երմակով, 22. Մկոյան, 6. Մարկո, 23. Բոգդան, 25. Դավոյան, 11. Սոլոմոն, 19. Մուրադյան, 10. Մալաքյան, 77. Մանոյան, 20. Մկրտչյան, 98. Կոնե