Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Լոռի»-«Նոա» (2-2) խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը ամփոփել է խաղը.
«Շատ դժվար խաղ էր, «Լոռին» մեզ մեծ տհաճություններ պատճառեց, հատկապես՝ մեր պաշտպանների համար: Մենք ոչ պարտադիր սխալներ արեցինք, այդ իսկ պատճառով վտանգավոր գրոհներ բաց թողեցինք: Պետք է ուսումնասիրենք այս խաղում մեր սխալները և շարժվենք առաջ: Մենք գիտենք մեր նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում տղաներին նվիրվածության համար»,-ասել է Բորեցը:
Հիշեցնենք, որ «Նոան» խաղում 2 անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվն ու մեկ միավոր վաստակել: