«Ռեալը» մրցաշրջանի մնացած տնային հանդիպումները անցկացնելու է Վալդեբեբաս մարզաբազի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլը վերադառնում է առանց երկրպագուների, մադրիդյան ակումբի ղեկավարությունը հստակ որոշում կայացրեց, որի համաձայն՝ հանդիպումները չեն կայանա «Սանտիագո Բեռնաբեուում»։
«Բլանկոսների» տնային մարզադաշտում ներկա պահին վերանորոգման հսկայական աշխատանքներ են ընթանում։ Marca-ն գրում է, որ «Ռեալը» մտադիր է ստադիոնի մի մասը բացել երկրպագուների համար հոկտեմբերին։
Իսպանիայի կառավարության սպորտի ազգային խորհրդի նախագահ Իրենե Լոզանոն հայտարարել է, որ ֆուտբոլային խաղերին երկրպագուների վերադարձը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին։ Այդ դեպքում «Սանտիագո Բեռնաբեուի» համապատասխան քանակությամբ հատվածը կբացվի նաև երկրպագուների համար։