Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» աջ պաշտպան Դանիել Մունյոսը տեղափոխվել է բելգիական «Գենկ»։
Բելգիական ակումբը 24-ամյա պաշտպանի համար վճարել է 4,5 մլն եվրո։ Մունյոսն իր կարիերան սկսել է կոլումբիական «Ռիոնեգրո» ակումբում, որտեղից էլ 2019 թվականին տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ»։
Կոլումբիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Դանիելը անցկացրած 20 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ, ինչով էլ և տպավորել է բելգիական ակումբի ներկայացուցիչներին։