Մրցաշրջանի վերսկսումից հետո առաջին իսկ խաղում Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» դարձավ Սերբիայի ֆուտբոլի առաջնության հաղթողը: Ազգային առաջնության 27-րդ տուրի խաղում հյուրերը 0-5 հաշվով հաղթեցին «Ռադին»:
«Ցրվենա Զվեզդան»» առաջին խաղակեսում խփեց երեք գոլ, իսկ ընդմիջումից հետ ՝ ևս երկու: Դուբլ ձևակերպեց կիսապաշտպան Ալեքս Վուկանովիչ: Մեկական անգամ առանձնացան կիսապաշտպան Միրկո Իվանիչը, ինչպես նաև պաշտպաններ Սրջան Բաբիչը և Միլոշ Դեգենեկը:
Մայրաքաղաքային ակումբը վաստակեց 72 միավոր և անհասանելի դարձավ հետապնդողների համար: Երկրորդ տեղում գտնվող «Պարտիզանը» 14 միավորով զիջում է «Ցրվենա Զվեզդային»:
«Ցրվենա Զվեզդան» երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Սերբիայի չեմպիոնությունը: Պատմության ընթացքում թիմը 31-րդ անգամ հաղթեց ազգային առաջնությունը: Ակումբը 19 անգամ հաղթել էր Հարավսլավիայի առաջնությունում, 5 անգամ՝ Սերբիայի և Չեռնոգորիայի առաջնություններում, ինչպես նաև 7 անգամ՝ Սերբիայի առաջնությունում: