Պավլոդարի «Իրտիշը» սնանկ է հայտարարվել: Այսպիսով, «Իրտիշը» չի շարունակի ընթացիկ մրցաշրջանը: Հիշեցնենք, որ Պավլոդարի թիմն ընթացիկ առաջնությունում երկու հանդիպում անցկացրեց «Կայսարի» (0-1) և «Կիզիլ-Ժարի» դեմ խաղերում (1-1):
«Իրտիշը» Ղազախստանի հնգակի չեմպիոն է (1993, 1997, 1999, 2002, 2003) և երկրի գավաթակիր (1997/98):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական «Տյանցզին» ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դուրս է եկել Չինաստանի առաջնությունից: