NBA-ն հույս ունի վերսկսել 2019/20 մրցաշրջանը հուլիսի 31-ին: Այս մասին Twitter-ում հաղորդել է մարզական լրագրող Շամս Չարանիան:
«NBA-ի հանձնակատար Ադամ Սիլվերը և լիգայի գրասենյակը տեղեկացրին կառավարման խորհրդին, որ հուլիսի 31-ը մրցաշրջանի վերսկսման նախատեսված ամսաթիվն է», — գրել է Չարանիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում Ուոլթ Դիսնեյի ընկերության հետ՝ լիգան վերսկսելու կազմակերպության համալիրում, որը գտնվում է Ֆլորիդայում:
NBA-ի մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 12-ին ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն քաղաքներում, որտեղ մեղմացվել է ինքնամեկուսացման ռեժիմը, հնարավոր կլինի սահմանափակումներով մարզումներ անցկացնել: