Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում ընթանում է Մյունխենի «Բավարիայի» ու Դյուսելդորֆի «Ֆորտունայի» միջև հանդիպումը:
Մյունխենյան թիմն առաջին խաղակեսում ուներ տոտալ առավելություն: 15-րդ րոպեին Յորգենսենը գրավեց սեփական դարպասը՝ փորձելով հեռացնել Լևանդովսկու կիսահարվածը: 29-րդ րոպեին Պավարը գլխով կատարած հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ 2:0: 43-րդ րոպեին Լևանդովսկին երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցնելով 28-ի: