Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում ընթացող «Բավարիա» -«Ֆորտունա» խաղի 15-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մատիաս Յորգենսենը գրավել է սեփական դարպասը՝ բացելով խաղի հաշիվը:
Մյունխենյան թիմի մրցակիցներն, ընդհանուր առմամբ, սեփական դարպասը գրավել են 69 անգամ, ինչը Բունդեսլիգայի ռեկորդի կրկնություն է: Նույնքան անգամ սեփական դարպասը Բունդեսլիգայի թիմերը գրավել են Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղերում: