Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում քիչ անց Մյունխենի «Բավարիան» կընդունի «Դյուսելդորֆի Ֆորտունային»: Բավարացիները հաղթանակի դեպքում կարող են առնվազն մեկ օրով 10 միավորի առավելություն ստանալ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Վաղը՝ մայիսի 31-ին, «Բորուսիան» կհյուրընկալվի «Պադերբորնին»:
Մյունխենյան թիմից խաղը բաց կթողնեն Ալկանտարան, Կոուտինյոն, Զյուլեն ու Տոլիսոն: Իր հերթին, դյուսելդորֆյան թիմն այս պահին 27 միավորով 16-րդ տեղում է ու պայքարում է տեղի ուժեղագույնների խմբում պահելու համար:
«Բավարիան» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
- Նոյեր, 27. Ալաբա, 29. Կոման, 19. Դևիս, 22. Գնաբրի, 18. Գորեցկա, 21. Էրնանդես, 32. Կիմիխ, 9. Լևանդովսկի, 25. Մյուլլեր, 5. Պավար
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: