«Պարի Սեն Ժերմենն» ու «Ինտերը» համաձայնության են հասել հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ՊՍԺ-ն 27-ամյա արգենտինացու համար վճարելու է 50 միլիոն եվրո + ևս 7 միլիոն բոնուսների տեսքով։
Հաղորդվում է, որ ամբողջական համաձայնությունը արդեն կայացած է։
Իկարդին մեկ տարի է, ինչ վարձակալությամբ խաղում է «Պարի Սեն Ժերմենում»։