«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հնարավոր է հրաժարվի պայմանագրի երկարաձգումից ակումբի հետ։
Mundo Deportivo-ն, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն ու իր կինը մտածում են ամբողջ ընտանիքով Իսպանիա վերադառնալու մասին։
Տիագոն հանդես է գալիս «Բավարիայում» 2013 թվականից, ուր տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնայից»։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ուրախ կլիներ «Բարսելոնա» վերադարձի դեպքում։
Ալկանտարայի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Հաղորդվում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսեր է կապում իսպանացու հետ, ու իրավիճակը կարող է փոխվել։