Հաստատվել են Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի բադմինթոնի վարկանիշային մրցաշարերի նոր ժամկետները:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, դրանք կմեկնարկեն 2021 թ․հունվարի 1-ին և կավարտվեն մայիսի 2-ին:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ 2020 թ․ նախատեսված վարկանիշային բոլոր մրցաշարերը չեն կայանա: