«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի ակումբ է գլխավորել: Մասնագետը դարձել է «Օրտայի» գլխավոր մարզիչը: Ավարտված մրցաշրջանում «Օրտան» մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել.
«Հուսով ենք՝ Դուք հաջողությունների կհասնեք մեր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
2019 թվականին Վալդեսը գլխավորել էր «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, սակայն նշանակումից 3 ամիս անց հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:
Վիկտորը «Բարսելոնայի. սան է, որի համակարգում հայտնվել է 1995 թվականին: Կապտանռնագույնների գլխավոր թիմի կազմում դարպասապահը հանդես է եկել 2000-ից 2014 թվականներին և այդ ընթացքում թիմի հետ հասցրել է 21 տիտղոս նվաճել: Հեռանալուց հետո նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Ստյուարդում» և «Միդլսբրոյում», իսկ անցած տարի ավարտել է կարիերան: